News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անկարան չի կարող փակել նեղուցները, քանի որ դա հակասում է միջազգային պայմանավորվածություններին: Դրա վկայություն է այն տեղեկությունը, որ մի քանի ժամ առաջ նեղուցների միջով առանց խոչընդոտի ռուսական 2 ռազմանավեր են անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:   

«Ինչ վերաբերում է Ս-400-ին, ապա հայտնի է, որ Թուրքիան վաղուց է բանակցություններ վարում ամերիկացիների հետ Patriot համակարգեր գնելու հարցի շուրջ: Սակայն ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թուրքիան հրաժարվի Մոսկվայի հետ գործարքից, որից հետո կարող է քննարկել իր սպառազինության վաճառքի հարցը: Վաշինգտոնն անպայման կօգտվի Իդլիբի իրավիճակի սրումից»,- ասաց նա:

Թուրքագետի կանխատեսմամբ՝ Լիբիայում կարող է Սիրիայի իրավիճակի նման իրավիճակ ստեղծվել:

«Լիբիան աստիճանաբար ռուս-թուրքական հակազդեցության նոր թատերաբեմ է դառնում: Մոսկվան աջակցում է Քադաֆիի նախկին աջակից Խալիֆա Խաֆթարին, իսկ Անկարան՝ կառավարական զորքերին: Բացի այդ, նկատվում է լուրջ ռազմական ակտիվություն: Դրա ֆոնին Թուրքիան պատրաստվում է Տրիպոլիի մոտակայքում ռազմաբազայի կառուցմանը»,- եզրափակեց փորձագետը:    

Նշենք, որ փետրվարի 28-ին Ստամբուլի կենտրոնում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները վանկարկել են հակառուսական կարգախոսներ: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում սիրիական կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով սպանվել են 33 թուրք զինծառայողներ, կան բազմաթիվ վիրավորներ:     

Բացի այդ, ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Թուրքիան որպես Իդլիբում իրավիճակի սրման արձագանք դիտարկում է ռազմանավերի համար Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները փակելու հնարավորությունը, ինչպես նաեւ կարող է հետաձգել ռուսական Ս-400 ԶՀՀ-ի տեղակայումը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ