News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ժողովրդագրական առումով 2019-ը պետք է լիներ ավելի վատ տարի, քան եղավ: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը եւ 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

« Մենք ամենացածր ծնելիությունը ունեցել ենք 2000-2002 թվականներին ու այդ սերունդը հիմա մտնում է ակտիվ վերարտադրողականության փուլ: Այսինքն ըստ այդմ, ամուսնությունների թվի նվազում պետք է լինել, ծնելիության էական նվազում պետք է լիներ, բայց 2019-ին այդ կորը փոխվեց: Մյուս կողմից բնակչության նվազման տեմպը շատ ավելի ցածր է եղել, քան  պետք է լիներ: Այնպես որ ես սա համարում եմ դրական ցուցանիշ»,-ասաց նա:

Սրան արձագանքեց ՀՅԴ անդամ, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը. «Այնպես չէ, որ մենք միայն սեւն ենք տեսնում, մենք ուզում ենք սպիտակն էլ տեսնել։ Բացի այն, որ բնակչության թվաքանակը նվազել է այն մարզերում, որտեղ աղքատության տեսակետից բացասական ցուցանիշ կա: Նկատելի է նաեւ արտահոսք դեպի Երեւան, իսկ մյուս մասն արտագաղթում է։

Արտագաղթը շարունակվում է, սա լավ բան չէ, սա բոլորիս խնդիրն է՝ անկախ կուսակցական պատկանելության, անկախ քաղաքական հայացքներից։ Մյուս կողմից՝ չես կարող չանդրադառնալ այս ոլորտում իշխանության վարած քաղաքականությանը։ Ցավոք, դեռ չի ձեւավորվել այն անհրաժեշտ ամբողջական համակարգը, որն այս խնդիրներին լուծում կտա»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ