News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղը փակել են, երբ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակված կինն այդ բանկի աշխատակիցն է, հաղորդում է «Մտավարի» հեռուստաալիքը:

Ուրբաթ Վրաստանում ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուսի երկրորդ դեպքը: Վարակվածը կին է, որը վերջերս այցելել էր Իտալիա: Օրվա վերջում Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցներում ակնկալում են եւս 24 հիվանդի անալիզների արդյունքները:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մասնաճյուղը սովորաբար աշխատում է մինչեւ 19.00-ն, սակայն ուրբաթ այն փակվել է անսպասելիորեն մի քանի ժամ առաջ եւ հայտնի չէ, թե կվերականգնվի արդյոք աշխատանքն այդ մասնաճյուղում:

«Աշխատակցուհին ժամանել էր Թբիլիսի փետրվարի 26-ին, նրա առողջական վիճակը բավարար է, նա գտնվում է հսկողության տակ: Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի հետ ակտիվ հաղորդակցության արդյունքում նույնականացվել են բոլոր այն մարդիկ, որոնք շփվել են վարակվածի հետ»,-ասվում է բանկի հայտարարության մեջ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները տեղեկացրել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) երկրի կենտրոնական հատվածում (Հուբեյ նահանգ)՝ Ուհան քաղաքում, անհայտ թոքաբորբի մասին: Մասնագետները հաստատել են հիվանդության հարուցչին. դա նոր կորոնավիրուսն է: ԱՀԿ-ն ճանաչել է հիվանդության բռնկումը որպես միջազգային նշանանակության արտակարգ դրություն եւ պաշտոնապես անվանել այն COVID-19: Չինաստանում վարակվածների թիվը հասնում է 79 հազարի, զոհվել է 2778 մարդ, բուժվել՝ ավելի քան 36 հազար մարդ: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքեր գրանցվել են Չինաստանի սահմաններից դուրս եւս 46 երկրներում, որոնցում վարակվածների թիվը կազմում է շուրջ 3664 մարդ, իսկ զոհվել է արդեն 57 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ