News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ քաղաքական խաղ է համարում կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջարկը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու առաջարկ է ստացվել մի երկրից, որն օգտագործում է տնտեսական ահաբեկչությունը՝ Իրանի ժողովրդին ճնշելու եւ դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումների ներմուծումը սահմանափակելու համար»,- ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ Իրանի ԱԳՆ-ն մտշական կապ է պահանում այլ պետությունների հետ, որպեսզի երկիրն ապահովի դեղամիջոցներով եւ հիգիենայի միջոցներով: «Վիրուսի դեմ պայքարը, որն աշխարհում համաճարակի պատճառո է դարձել, միջազգային համագործակցություն է պահանջում»,- հավելել է Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի իշխանություններին օգնություն է առաջարկում վիրուսի դեմ պայքարի համար:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 388-ի, մահացել է 34 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ