News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է 25 տարի ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության մասին: Պետության ղեկավարը ելույթ ունեցել իր աջակիցների առջեւ Հարավային Կառոլինա նահանգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երբ աջակիցների ամբոխը սկսել է վանկարկել եւս 10 տարի, նա կատակել է. «Եկեք այնպես անենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում մնամ 25 տարի, լա՞վ»:

ԱՄՆ նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով: Համաձայն 1951 թվականին սահմանադրության մեջ արված 22-րդ լրացման՝ միեւնույն անձը կարող է ղեկավարել պետությունը 2 անգամից ոչ ավել (անընդմեջ կամ ընդհատումով): Սկզբնապես հիմնական օրենքը չէր սահմանափակում ժամկետների քանակը: Սակայն քաղաքական գործիչների մեծ մասը՝ հետեւելով նախագահ Ջորջ Վաշինգտոնի (1789-1797) ասահմանած կանոններին, չի առաջադրվել երրորդ ժամկետով: Բացառություն են դարձել Ուլիսս Գրանտը (1869-1877), Թեոդոր Ռուզվելտը (1901-1909) եւ Ֆրանկլին Ռուզվելտը(1933-1945): Գրանտի եւ Թեոդոր Ռուզվելտի ջանքերն անհաջող են եղել: Ֆրանկլին Ռուզվելտն ընտրվել է 3-րդ ժամկետով (1940), ապա նաեւ 4-րդ ժամկետով (1944) եւ պաշտոնը զբաղեցրել է 12 տարի:

Միակ քաղաքական գործիչը, որը զբաղեցրել է պաշտոնը ընդհատումներով, եղել է Գրովեր Քլիվլենդը (22-րդ եւ 24-եւդ նախագահը 1885-1889-ին եւ 1893-1897-ին): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ