News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարին, սակայն կարծում են, որ նման բան տեղի չի ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Հարավային Կառոլինա նահանգում իր աջակիցների առջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հոյակապ կազմակերպված ենք: Մենք պատրաստ ենք վատագույնին, սակայն հուսով ենք, որ նման բան չի լինի: Մենք վճռորոշ գործողություններ ենք ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելու համար»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը ԶԼՄ-ներին քննդատել է «հիստերիա տարածելու» համար: Նա նաեւ քննադատել է դեմոկրատներին «կորոնավիրուսը քաղաքականացնելու եւ դրա տարածման սպառնալիքները գերագնահատելու» համար:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է, որ տվյալ պահին կորոնավիրուսով վարակված մեկ ամերիկացի է գտնվում հիվանդանոցում, մյուսները դուրս են գրվել: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 15 դեպք, եւս 47 ամերիկացի վարակվել է արտասահմանում եւ վերադարձել է հայրենիք, նրանք գտնվում են կարանտինի մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ