News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Հունաստանը վետո է կիրառել Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիային աջակցող ՆԱՏՕ-ի հայտարարության վրա, հաղորդում է To Vima թերթը՝ հղում անելով աղբյուրների էքսկլյուզիվ տեղեկությանը:

«Հունաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ երեկոյան վետո է կիրառել Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության վրա: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին համապատասխան հրահանգ է տվել, երբ մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով նիստի ժամանակ համաձայնեցվել է համատեղ հայտարարություն, որում տեղ չի գտել հունական կողմի՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ներգաղթյալների եւ փախստականների հարցով 2016-ի մարտին ստորագրված բանաձեւին հղում անելու առաջարկը»,- նշել է թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հունաստանի պահանջը ուժգին դիմադրության է արժանացել այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ եւ Ֆրանսիա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն պահանջել է Վաշինգտոնյան համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված քաղաքական խորհրդատվությունների գործընթաց սկսել, որը անդամ երկրին հնարավորություն է տալիս խնդրել այդ մասին, եթե այդ պետությունը համարում է, որ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը վտանգի տակ են:

Նիստին Թուրքիան նաեւ խնդրել է աջակցել հակաօդային պաշտպանության, հետախույզների տրամադրման հարցերում, սակայն այդ թեմաների շուրջ դաշնակիցները տվյալ փուլում կարծես թե համաձայնության չեն եկել՝ նշում է թերթը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը կոչ է արել Հունգարիային և Թուրքիային վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
«ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը ամբողջական չի լինի առանց Շվեդիայի միանալու»,- ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում Ֆինլանդիայի․․․
Խաչիկյան. Աստված մի արասցե, որ իշխանությունները հայտարարեն, որ Սյունիքը Հայաստան է, և վերջ
Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիվ կերպով պահանջում են․․․
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
Զանգեզուրի միջանցքը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ուժերը ներկայության տարածք է․․․
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Ադրբեջանն ու Վրաստանը վավերացրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիրը
Կողմերը պայմանավորվել են համագործակցել ռազմական կրթության ոլորտում...
Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել են Էրդողանի տիկնիկը
Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան կկանխի իրենց ղեկավարներին անարգող գործողությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ