News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter-ի իր էջում գրել է, որ 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մրցակից կարող է լինել անօդաչու կործանիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սոցցանցի օգտատերերից մեկը մեջբերել էր գործարարի խոսքը, ով փետրվարի 28-ին Օռլանդոյում հայտարարել էր, որ F-35 կործանիչներ արտադրող Lockheed Martin կորպորացիային մրցակից է պետք: «Նման մրցակից կարող է դառնալ անօդաչու կործանիչը, որն ունակ է մանեւրել ավտոնոմ ռեժիմով»,- ասել էր նա:

F-35-ը բազմաթիրախային մարտական մեքենա է, որը կարող է միջուկային զենք կրել: ԱՄՆ-ի հետ միասին դրա ստեղծման նախագծին մասնակցել է 8 երկիր՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Իտալիա, Կանադա, Նիդեռլանդներ, Նորվեգիա եւ Թուրքիա: Այդ ինքնաթիռները գնում են նաեւ Իսրայելն ու Ճապոնիան: 2018-ի դեկտեմբերի դրությամբ ԱՄՆ զինված ուժերի եւ երկրի բանակի կողմից արտասահմանյան պատվիրատուներին մատակարարվել է 355 միավոր F-35 կործանիչներ: Ընդհանուր առմամբ ենթադրվում է արտադրել 3 հազար նման կործանիչներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ