News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները վիրուսի պատճառով կարող է ռազմական նշանակության ապրանքների արտադրության մասին Կորեական պատերազմի ժամանակների օրենք կիրառել՝ նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրան հարցրել են, թե պատրաստվում է արդյոք Վաշինգտոնը կորոնավիրուսի բռնկման պատճառով կիրառել կոնգրեսի կողմից 70 տարի առաջ ընդունված օրենքը՝ բժշկական նշանակության ապրանքների արտադրության արագացման համար։ «Եթե անհրաժեշտ լինի, մենք այն առանց տատանվելու կկիրառենք»,- նշել է նախարարը։

Օրենքը թույլ է տալիս նախագահին ընդլայնել որոշակի ապարանքների արտադրությունը՝ ազգային անվտանգության նպատակներով։ Այն պետության ղեկավարին թույլ է տալիս, ըստ էության, վերահսկել քաղաքացիական տնտեսության հատվածները եւ ավելացնել արտադրությունը, վերաբաշխել հիմնական պաշարները, ինչպես նաեւ վերահսկողություն սահմանել գների վրա։

Ազարը հավելել է, որ կառավարությունը կարող է այդ կերպ արագացնել մի շարք պայմանագրերի կատարումը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները պետք է արտակարգ կերպով ձեռք բերեն մոտ 300 մլն վիրաբուժական դիմակներ եւ ռեսպիրատորներ՝ կապված աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման հետ։

«Իրավիճակը կարող է վատանալ եւ, հնարավոր է, անհրաժեշտ լինի թեթեւացնել հիվանդության հետեւանքներն ԱՄՆ-ում»,- ասել է նախարարը։ Նրա խոսքերով՝ եթե հիվանդության դեպքերը լայն տարածում ստանան, ապա նրանք, ում մոտ թեթեւ ախտանշաններ կան, պետք է տանը մնան եւ չդիմեն հիվանդանոցներ՝ բժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ «Մնացեք տանը, բուժվեք, եւ մենք ցուցումներ կտանք, թե որ փուլում դուք կարող եք դիմել բարձր մակարդակի բժշկական օգնության»,- նշել է Ազարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ