News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Մենք արդեն հազանգեր ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետերը իրեննց մոտ են հրավիրում գյուղապետերին եւ պարտադրում, որ իրենց մարզում «Այո»-ն հաղթի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Կարեւոր է, որ այս  պրոցեսում հերթական անգամ վարչական ռեսուրսը չկիրառվի, որովհետեւ մենք արդեն ահազանգեր ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետերը իրենց մոտ են հրավիրում գյուղապետերին եւ պարտադրում, որ իրենց մարզում «Այո»-ն հաղթի»,-ասաց Գորգիսյանը` հավելելով ,որ 3-4 մարզից արդեն ստացել են նման ահազանգեր:

Գորգիսյանը չցանկացավ սակայն բացահայտել, թե որ մարզերն են դրանք կոնկրետ, եւ ասաց. «Կարծես հին, հանրապետական մեթոդներն ենք մենք տեսնում այսօր եւ ես կոչ եմ անում ուղղակի մնալ օրենքի սահմաններում եւ ինչքան էլ որեւէ գյուղի գյուղապետ չի գալու, կանգնի լրատվականների առջեւ եւ ասի` այո, ինձ ճնշել են, ինչպես հանրապետականնեն էին ասում` ուրա, որ ընտրակաշառք ենք տվել, դե մեկին բերեք, թող ասի, որ ընտրակաշառք ենք տվել: Բայց երկիրը փոքր է եւ մենք տարբեր տեղերից ինֆորմացիա ստանում ենք»:

Գորգիսյանը հույս հայտնեց, որ «Այո»-ի քարոզչական շտաբ բի ղեկավար Սուրեն Պապիկյանը հրապարակային հորդորներից բացի, այլ  գաղտնի հորդորներ չի անում մարզպետներին եւ ընտրությունները կընթանան օրենքի տառին համապատասխան:

«Ես չեմ կարծում, որ որեւէ մարզպետ, իրենց լեզվով ասած, այնքան դուխ ունի, որ  պարոն Պապիկյանին առանց տեղյակ պահելու ինչ-որ գործառույթներ իրականացնի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ