News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Մարտի 1»-ի գործը արդեն տասը տարի, այնպես ինչպես մատուցվել է հասարակությանը, այդ նկարագրությունը ամբողջությամբ կառուցված է մի շարք միֆերի վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հյակ Ալումյանը:

Նա ներկայացրեց տեղի ունեցածի վերաբերյալ իր նկարագրությունը՝ նշելով. «Միֆ համար մեկ. Իբրեւ թե 2008-ի նախագահական ընտրություններում հաղթած է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընտրությունների արդյունքները բողոքարկվել են ՍԴ եւ ՍԴ-ն ԿԸՀ-ի որոշումը մարտի 8-ի իր որոշմամբ թողել է ուժի մեջ: Երկրորդը, 2008-ի ապրիլի 18-ի ԵԽԽՎ 1609 բանաձեւը (Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների  վերաբերյալ) ոչ միայն կասկածի տակ չի դրել ՍԴ որոշումը, այլեւ ուղղակիորեն կոչ է արել ընդդիմադիր ուժերին ճանաչել այդ որոշումը:

Բայց ընտրությունների հետնց հաջորդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ինքը հաղթած նախագահն է եւ անժամկետ հանրահավաք է նախաձեռնում Ազատության հրապարակում: 10 օր տեղի է ունենում չարտոնված հանրահավաք: Այդ ժամանակ Հանրահավաքում է հայտնվում գլխավոր դատախազի տեղական Գագիկ Ջհանգիրյանը, որը քաղաքական հայտարարություններ է անում: Լեւոր Տեր-պետրոսյանը պարբերաբար հայտարարում է, որ պետք է կազմաքանդենք այս իշխանություններին:

Հետո լուրեր են տարածվում, որ փորձ է արվում հանրահավաքի կողմը քաշել զինված ուժերը, զինվորականությանը: Դրան զուգահեռ ԵԿՄ-ում ընթանում են ժողովներ, որտեղ քննարկվում է հարցը՝ միանա՞լ Ազատության հրապարակում ցուցարարներին, թե ոչ: Արդեն իսկ պաշտպանության երկու փոխնախարարներ հայտարարած են լինում, որ միանում են ցուցարարների պահանջներին՝ Գագիկ Մելքոնյան եւ Մանվել Գրիգորյան: ԵԿՄ-ում եւս 6 բարձրաստիճան սպաներ հայտարարում են, որ միանում են ցուցարարների պահանջներին: Նաեւ ԱԱԾ-ն տեղեկություններ է ստանում, որ աշխատանքներ են տարվում, որ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ, առանձին պաշտոնյաներ միանան ցուցարարների պահանջներին, կարճ ասած զենքը շրջեն գործող իշխանության դեմ»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ սա լուրջ վտանգ էր:

Հայկ Ալումյանը շարունակեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստանալով այդ տեղեկությունները, առանձին խորհրդակցություն է հրավիրում ՊՆ սպայական կազմի հետ եւ դնում երկու խնդիր՝ օրենքի շրջանակում ամեն ինչ անել բացառելու համար զինվորականների ներքաշումը քաղաքական պրոցեսներին, երկրորդ՝ խնդիր է դնում, որ ցանկացած սպա, որը ԵԿՄ անդամ է, պետք է ընտրություն անի՝ կամ մնում է սպա եւ դուրս է գալիս ԵԿՄ-ից, կամ դուրս է գալիս զինված ուժերից եւ մնում ԵԿՄ-ում. «Դրանից հետո պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հրաման է արձակել՝ հայտնի 0038 հրամանը: Ընդհանրապես, որեւէ նախագահի դեպքում չի եղել այնպիսի դրվածք, որ պաշտպանության նախարարի հրամաններն ուղարկվեն ՀՀ նախագահին, որպեսզի ինքը հավանություն տա, կամ հետո ուղարկվի նրան որպես ի գիտություն: Երբ արդեն այս գործի հետ կապված պարոն Քոչարյանը ծանոթացել է այդ հրամանին, այդ հրամանից պարզ երեւում է, որ այն ամբողջությամբ ուղղված է այդ նպատակների կատարմանը: Նախ, զորքը բերվում է զորանոցային վիճակի: Դա նշանակում է, որ սպաները գիշերը մնում են զորանոցներում: Հաջորդը, տարբեր զորամասերից որոշակի քանակությամբ զինծառայողներ են գործուղվում, որոնցից ստեղծվում են ժամանակավոր խմբեր: Տարբեր զորամասերից են բերում, որ որեւէ ուղղության չթուլացնեն: Այդ զորամիավորումները տեղակայվում են Երեւանի մատույցներում, որպեսզի ոչ մի զորամաս դուրս չգա ու չասի՝ ես միանում եմ ցուցարարների պահանջներին: Իսկ ինչու է գրված՝ առավել պատրաստված եւ կայուն զինծատռայողներ, որպեսզի մի հատ էլ նրանց չներքաշեն քաղաքականությանմեջ»,-ընդգծեց Ալումյանը:

Նա ընդգծեց, որ այդ ժամանակ ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ ցուցարարների մոտ, վրաններում կան զենքեր. «Այդտեղ ոչ միայն հրազեն է եղել, ոչ միայն մոլոտովի կոկտեյլներ, մահակներ, ոզնի կոչվող սարքեր, այլ նաեւ մարտական նռնակներ: Դրա համար ոստիկանապետը որոշում մարտի 1-ի առավոտյան այդտեղ իրականացնել զննում: Իսկ բոլոր հնարավոր ճանապարհներն շրջակայքով փակել էին, որպեսզի այդ առարկաները այդտեղից չփախցնեին, տանեին»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ ոստիկանության բարձրաստիճան մի սպա զգուշացրած է լինում ցուցարարներին, որ նման բան է նախապատրաստվում: Այդուհանդերձ, Ալումյանը պնդեց, որ Ազատության հրապարակից հայտնաբերվում են մեծ քանակությամբ մոլոտովի կոկտեյլներ, մահակներ, «ոզնիներ», նաեւ մարտական նռնակներ:

Քոչարյանի պաշտպանը նաեւ նկարագրեց, թե ինչ է եղել Մյասնիկյանի արձանի մոտ, որ լուր է տարածվել, որ ոստիկանները 5 տարեկան աղջիկ երեխայի են սպանել, որից հետո արդեն բորբոքված մարդիկ Մյասնիկյանի արձանի մոտ ծեծի են ենթարկել ոստիկանների, հարակից շինարարությունից վերցրել ու զինվել են ձողերով: . «Բերում են մոլոտովի կոկտեյլներ եւ «ոզնիներ»: Այսօր պարոն Քոչարյանի մեղադրական եզրակացությանմեջ նշված է, որ նրանք խաղաղ ցուցարարներ են»:

Ալումյանը ընդունեց, որ զորեքեր տեղակայված են եղել Երեւանում, բայց դրանք եղել են Լեո-Պարոնյան խաչմերուկում, որպեսզի բացառեն ցուցարարների առաջխաղացումը դեպի նախագահական նստավայր եւ ԱԺ: Նաեւ զորքեր են տեղակայված եղել կառավարության շենքի ողջ շրջակայքով: Նա նաեւ ցուցադրել ԶՈՒ ԳԾ ներկայիս պետ Արտակ Դավթյանի խոսքը, ով ասում է, որ զորքերին կրակելու հրաման չի եղել: Ալումյանը նշեց, որ ոստիկանության սպան այդ դեպքերի ժամանակ մահացել է նռնակի պայթյունից:

Ալումյանը ցուցադրեց կադրեր այդ օրվա իրադարձություններից, ասաց, որ կրակել են ցուցարարների կողմից, խանութներ են թալանվել, մեքենաներ են այրվել. «Պտակերացրեք, եթե մի ժամ ուշ հայտարարվեր արտակարգ դրություն, ինչ կարող էր լինել, էլի քանի զոհ էինք ունենալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ