News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանը Թուրքիայից ավելի քան չորս հազար սիրիացի փախստականներին չի թողել մտնեն երկիր, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով եվրոպական ԶԼՄ-ներին։

Կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փետրվարի 28-ին Հունաստանը ենթարկվել է անօրինական, կազմակերպված զանգվածային գրոհի, որին երկիրը կարողացել է դիմանալ։

Նշվում է, որ հունական ոստիկանության եւ փախստականների միջեւ շաբաթ օրը սահմանին բախումներ են տեղի ունեցել։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան սիրիացի փախստականների համար բացել է սահմանները Եվրամիության հետ, քանի որ ի վիճակի չէ միայնակ այդքան թվով փախստականների կերակրել։

Անկարան հայտնել է, թե Սիրիայում ռազմական գործողությունների սրվելուց հետո կդադարի խոչընդոտել Եվրոպա սիրիացի փախստականների անցնելուն։ Փաստացի, այդպիսի որոշումը չեղարկում է անօրինական միգրանտներին ընդունելու մասին Թուրքիայի եւ ԵՄ-ի 2016թ․ համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ