News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Խնդիրը միայն իր ապօրինի կալանքը վերացնելու մեջ չէ, խնդիրը այն բանի մեջ է, որ մենք պետք է իմ խորին համոզմամբ միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այս խայտառակ կծիկը,  որն առկա է Մարտի 1-ի գործի  վերաբերյալ: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Հավատացեք հարցը միայն այն չէ, որ այսօր նախագահը ապօրինի կլալանավորված է եւ  քաղբանտարկյալ է հանդիսանում, դա իհարկե, ողբերգական էջ է մեր պատմության մեջ, հաշվի առնելով նախագահի կենսագրությունը, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ով լինելը ժողովրդի պատմության մեջ, իհարկե, դա ողբերգություն է, բայց  հավատացեք խնդիրը միայն իր ապօրինի կալանքը վերացնելու մեջ չէ, խնդիրը այն բանի մեջ է, որ մենք պետք է իմ խորին համոզմամբ միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այս խայտառակ կծիկը,  որն առկա է Մարտի 1-ի գործի  վերաբերյալ: Առանց այս կեղծիքների հաղթահարման վստահ եմ, մենք չենք կարողանալու հաջողությամբ շարժվել առաջ, մենք ոչ միայն չենք կարողանալու ասել, որ Հայաստանում իրավակարգ կա եւ  Հայաստանում հարգվում են փաստերը, այլ ոչ թե բամբասանքները, մենք չենք կարողանա նաեւ հաջող պետություն կառուցել»,- նշեց նա:

Նրա խոսքով` ասում են, որ պետությունը իրավունք չուներ պաշտպաներ Սահմանադրական կարգը, ըստ էության ասվում էր, որ ամբոխը ինչ ուզում էր այդ օրը պետք է աներ եւ նրանց որեւէ դիմադրություն չպետք է ցույց տային:

«Էսպիսի փիլիսոփայությամբ մենք երբեք զարգացող պետություն չենք կառուցի, մենք գերի կմնանք բազմաթիվ կեղծիքների, որոնց մասին այսօր գործընկերներս ասացին: Հուսով եմ, որ հանրությունը այս տխուր տարելիցից առաջ եւս մեկ անգամ կփորձի ինքնուրույն հսականալ,թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ինե ւ ով է դրա համար մեղավոր»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շարժվում ենք Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով». ՀՀ նախագահի մարտիմեկյան ուղերձը
15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների...
Նիկոլն իրեն նկատի ունի, երբ ասում է «Մարտի 1-ի» գործի մեղավորները պատժված չեն. Աղվան Վարդանյան
Այսօր մարտի 1-ի հուշարձանի մոտ մի հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ...
Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. մարտի 1-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. Նիկոլ Փաշինյան
Այսօրը` այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր…
Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն. Նիկոլ Փաշինյան
Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաեւ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն…
Այն, ինչ չստացվեց 2008-ի մարտի 1-ին, Հայաստանի ու Արցախի գլխին ջարդվեց 10 տարի անց. 7օր.am
Խորքում իմաստը նույնն է. զիջումների գնալ Արցախի հարցում՝ այդպիսով խարխլելով Հայաստանի անվտանգության ապահովման ու պաշտպանության համակարգը...
Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի...
Ամենաշատ