
«Նաիրիտ» գործարանը աշխատացնելու շանսերը, հույսերը բավականին մեծացել են: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, շարժման համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
«4 տարվա պայքարի արդյունքում «Նաիրիտ» գործարանը կարողացավ հասնել նրան, որ Կառավարության հետ կնքվեց համաձայնագիր, որ գործարանի վաճառքը պետք է կատարվի ամբողջ գորևծարանի լոտտով, մասնակի վաճառք չի լինելու: Դա նշանակում է, որ «Նաիրիտ» գործարանը աշխատացնելու շանսերը, հույսերը բավականին մեծացել են, բնայց մենք միայննակ չենք կարող ոչ մի բանի հասնել»,-ասաց նա:
Նրա խոսքով` շարժումը հասնելու է նրան, որ իշխանությունները ուշադրություն դարձնեն իրենց եւ բոլոր նրանց, ովքեր գտնվում են շատ ծանր սոցիալական վիճակում:
«Վստահ եմ, որ մեկս մեկիս սատար կանգնելով կհասնենք մեր նպատակին: Մենք վստահ ենք, որ «Նաիրիտ»-ը կաշխատի, վստահ ենք, որ «Նաիրիտ»-ը կարող է աշխատել եւ մենք այդ հարցում կօգնենք մեկս մյուսին»,-ասաց Իսրայելյանը:
Նշենք, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր` փետրվարի 29-ին, անցկացվում է Սոցիալական շարժման 2-րդ ընդլայնված համաժողովը:
Համաժողովին մասնակցում են քսանից ավելի կազմակերպված սոցիալական նախաձեռնություններ և միություններ։
Ներկայացվելու է միասնական սոցիալական օրակարգ-պահանջագիրը։