News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դելֆյան տնտեսական համաժողովը, որը ծրագրվում էր անցկացնել մարտի 5-8-ը, մի քանի ամսով հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով, ինչպես տեղեկացրել են համաժողովի կազմակերպիչները։

«Մենք որոշել ենք տեղափոխել Դելֆյան տնտեսական համաժողովը այս տարվա մայիսի վերջ-հունիսի սկիզբ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

Որոշումն ընդունվել է հաշվի առնելով իրավիճակը եւ տեղական, ազգային ու միջազգային մարմինների, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունները, որը երեկ կորոնավիրուսի բռնկման գլոբալ վտանգը բարձրացրել էր մինչեւ «շատ բարձր» մակարդակի, ասվում է հաղորդագրության մեջ։

«Մենք ներողություն ենք հայցում անհարմարություններ ստեղծելու համար։ Սակայն բոլոր մեր հյուրերի, զեկուցողների, աշխատակիցների եւ տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- հայտարարել են կազմակերպիչները։

Նոր ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ