News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հաճոյախոսության համաշխարհային օրը նշվում է մարտի 1-ին։ Ի դեպ, չկան հավաստի տեղեկություններ այն մասին, թե երբ եւ ով է այն հիմնադրել, հայտնում է Calend-ը։

Հայտնի է, որ տոնի գաղափարը տարվա օրերից մեկը առավել վառ, ջերմ, հիշվող եւ մտերմացնող դարձնելու հասարակ մարդկանց ինքնաբուխ ցանկությունն է։

Մարդիկ տարբեր կերպ են վերաբերում հաճոյախոսությանը։ Որոշ մարդիկ վստահեցնում են, թե դրա մեջ հաճախ քծնանք կա եւ բացակայում է անկեղծությունը։ Այդ մարդիկ նշում են, որ հաճոյախոսության համար առանձնացված հատուկ օրը ուժեղացնում է այդ երեւույթի ոչ այնքան հաճելի կողմը։

Տոնը չի պարտավորեցնում ոչ մեկին անել այն, ինչն իրեն հաճելի չէ, ու ասել այն, ինչն ինքը անհրաժեշտ չի համարում, մանավանդ՝ քծնել եւ ստել։ Սակայն ինչ հաճելի կլինի բոլոր հոգսերի մեջ, հանկարծ լսելով տոնի մասին, հիշել, որ դու մոռացել ես, սակայն այժմ կարող ես հաճելի խոսքեր ասել նրան, ով արժանի է դրանց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ