News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երբեք չեմ հաշվել ուրիշի հասույթը կամ եկամուտը. զզվելի զբաղմունք է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց եւ չեմ կարող չհարցնել, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուրջ 18.000 դոլարի պարգեւատրում ստացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը:

Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխսներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգեւատրվում: Ինչի՞ համար՝ ոչ ստանդարտ թեմաներով հարցազրույց տալո՞ւ, թե՞ ենթակա հիմնարկները քանդելու եւ մարդկանց մի կտոր հացից զրկելու:.

Բա դա արդար է՞»:

Տպել
Ամենաշատ