News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ին Գյումրիում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գյումրիի բնակչուհի 35-ամյա Լուսինե Ասատրյանը տանը  ծննդաբերել է մահացած արական սեռի երեխայի:

Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի բժիշկ գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կնոջ երկրորդ  մահացած պտուղը իրենք են հիվանդանոցում հեռացրել:

«Երեկ երեկոյան ժամը 20:00-ին Շտապօգնության մեքենայով 35-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց: Նա պատմել է, որ մի պտուղը ծննդաբերել է տանը ու կոնկրետ չի հիշում երկու, թե երեք օրվա ընթացքում, երկրորդ պտուղը իրենից դուրս չի եկել: Երբ մենք զննեցինք, պարզեցինք, որ երկրորդ պտուղն արգանդի խոռոչում է, մահացած է եւ պտուղը դուրս  է բերվել, մոտ մեկ լիտր մակարդուկ, վիճակը կայունացվել է ու տեղափոխվել է Նոր Նորքի հիվանդանոց, որպեսզի գտնվի հսկողության տակ»,- ասաց նա:

Բժիշկն ասաց, որ կինը անձնագիր չի ունեցել,  որեւէ տեղ հաշվառված չի եղել հղիության  ընթացքում, հոգեբանական անկայուն վիճակի մեջ է գտնվել, ծննդաբերության ժամանակ տանը մենակ է գտնվել: Բժշկի խոսքով` կինն  ասել է, որ իր մայրը հոգեբուժարանում է գտնվում:

«Նա մեզ որեւէ հստակ տեղեկատվություն չէր տալիս, ամեն ինչ կցկտուր էր, ասում էր, որ իր առաջին հղիությունն է: Նույնիսկ հստակ չէր` երբ է  առաջին պտուղը ծննդաբերել, որովհետեւ երկրորդ պտուղն արդեն նեխած վիճակում էր, արգանդի խոռոչը նեխած էր»,- նշեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանյան փողոցում անհայտ անձը գողացել էր երիտասարդի բջջայինը. Գողացված հեռախոսը հայտնաբերվեց
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը…
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է ավելի քան 50 ոստիկան
Նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր եւ շշեր են նետել․․․
Սամարայում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար հետախուզվող 33-ամյա Արմենին գտել են Երեւանում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին…
2 անձի դանակահարած Եղեգնաձորի բնակիչը կալանավորվել է
Վերջինս, նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին...
Խուլիգանություն մարզադաշտի տարածքում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին…
Բելգիացին ինքնասպան է եղել արհեստական ինտելեկտի հետ երկու ամիս շփվելուց հետո. L'Avenir
Բելգիացին, որը տարվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով եւ շուրջ երկու ամիս քննարկել արհեստական ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ