News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն առանց տատանվելու չեղյալ կհայտարարի «Թալիբանի» հետ համաձայնագիրը, եթե նա չկատարի իր վրա վերցրած պարտավորությունները։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է Քաբուլում մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում «Թալիբանին» հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին, ինչպես գրված է ԱՄՆ-ի հետ համաձայնագրում՝ այդ թվում աջակցելով երկրում բռնության մակարդակի նվազմանը։ Եթե «Թալիբանը» չկատարի իր պարտավորությունները, նրանք կզրկվեն աֆղանցիների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ իրենց երկրի ապագան քննարկելու հնարավորությունից։ Ավելին, ԱՄՆ-ը առանց տատանվելու չեղյալ կհայտարարի համաձայնագիրը»,- նշել է նախարարը, որի խոսքերն է մեջբերում ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայությունը։

Էսպերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը «ուշադիր կհետեւի թալիբների գործողություններին»։ «Եթե թալիբները կատարեն պայմանավորվածությունները, ԱՄՆ-ը, պայմանների համաձայն, կսկսի կրճատել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում։ Դրա հետ մեկտեղ, մենք զորքերի համաչափ կրճատման ուղղությամբ կաշխատենք կոալիցիայի այլ անդամների հետ»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ