News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Տեղեկատվական դաշտում փորձ է արվում «Մարտի 1»-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործը նույնացնել և «Մարտի 1»-ի բոլոր իրադարձություններն ու հետևանքները վերագրել Քոչարյանին: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նրա խոսքով՝ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ««Մարտի 1»-ի գործը ըստ էության և ամբողջ ծավալով բացահայտված է», վերջնականապես ազդարարվեց «Մարտի 1»-ի վրա քող նետելու պետական քաղաքականությունը:

Նա հավելեց, որ «Մարտի 1»-ի գործը բազմադրված է, որի մեջ մտնում են եւ արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռները, եւ ՀՔԾ-ում քննվող գործը, եւ նաեւ դրանից անջատված Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքը։

«Սակայն տեղեկատվական դաշտում փորձ է արվում «Մարտի 1»-ի գործը եւ նախագահ Քոչարյանին մեղսագրվող գործը նույնացնել, եւ ամբողջ մարտի 1-ի իրադարձությունները եւ հետեւանքները, դրա արդյունքները վերագրել նախագահ Քոչարյանին։

Քանի որ այսօր տեղեկատվական զեկույց է, այս մեսիջը հստակ պետք է հղվի հանրությանը, որ մարտի 1-ի գործը բազմադրվագ է, դա առավել քաղաքական կատեգորիա է, իսկ դրա տակ ենթադրվում են մի քանի քրեական գործեր, որոնցից մեկը, բայց ոչ էականը Սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող քրեական գործն է»,-ասաց Կոչուբաեւը:

Նա կարծիք հայտնեց, որ սահմանադրական կարգի տապալման գործում տուժողները ոչ պատշաճ են եւ ենթակա են փոխարինման, քանի որ այդ գործով նրանք չեն կարող լինել տուժողներ. «Իսկ եթե որպես զոհվածների իրավահաջորդներ նրանց քննարկենք, պետք է մի քանի շեշտադրում կատարել: Ցանկանում եմ անդրադառնալ ամենաակտիվ տուժողի իրավահաջորդ Սարգիստ Քլոյանին։ Սարգիս Քլոյանը 2010 թվականին ՀԺ-ին հարցազրույց տալիս ասում է, որ եթե իրեն հրավիրեն ՀՔԾ, նա անուններով կհայտնի, թե ովքեր են կրակել իր որդու վրա, ով է հրաման տվել, ով է կոորդինացրել։ Այս հայտարարության հետքերով նա կանչվում է ՀՔԾ եւ այնտեղ ասել է, որ իրականում չի տիրապետում, թե ով է սպանել իր որդուն, ով է հրաման տվել կամ կոորդինացրել։ Այդ տեղեկությունները իրեն հայտնի են «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից, փաստահավաք խմբի զեկույցներից։

Դրանից երկու տարի անց նա մեկ այլ հարցազրույց է տալիս, որտեղ ասում է, որ երկու տարի առաջ գնացել է ՀՔԾ, անուն առ անուն հայտնել է, թե ով է սպանել իր որդուն, սակայն ՀՔԾ-ն այդ ամենին ընթացք չի տվել։

ՀՔԾ-ն այս հայտարարության հետքերով եւս մեկ անգամ է նրան կանչում հարցաքննության եւ Սարգիս Քլոյանը կրկին նշում է, որ ինքն իրականում ուրիշ տեղեկություններ չունի եւ իր տեղեկությունները հիմնված են ֆիլմի վրա եւ այլն։ Սա խոսում է այն մասին, որ տուժողների իրավահաջորդները գուցե ֆիլմի կամ քաղաքական այս կամ այն գործչի ազդեցության տակ են եւ իրենց գործողություններով նպաստում են «Մարտի 1»-ի գործի քողարկմանը»,-ասաց Կոչուբաեւը:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ սեւազգեստ մայրերի խումբը բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին իրենց եւս 30 միլիոն փոխհատուցում տալ, ինչպես թալանի մասնակիցներին, որին հետեւեց «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցչի հայտարարությունը, որ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող քաղաքացիներին թալանի մասնակից անվանելը համարվում է զրպարտություն եւ վիրավորանք, այժմ էլ դատական գործ է քննվում։

«Ինձ համար փաստ է «7-ի գործով» իրավական համակարգում դեռեւս չվերացված, օրինական ուժ ստացած դատական ակտը, որտեղ 29 անգամ օգտագործվում է թալան բառը, նշվում է, որ թալանի հետեւանքով պետությանը, իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին պատճառվել է 500 միլիոնը գերազանցող վնաս։ Այդ քրեական գործի շրջանակներում արդեն իսկ հրապարակված տեսանյութում Ալեքսանդր Արզումանյանը կերել է Լֆիկի ուտելիքները եւ այդ քրգործի շրջանակներում է հիմնավորված, որ իրականում կազմակերպվել տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ։

Եվ նման հանգամանքներում պնդել, որ երկրի նախագահը չի ունեցել իրավասություն կամ իր իրավասության կիրառմամբ տապալել է սահմանադրական կարգը, կարծում եմ՝ տեղին չէ, քանի որ եթե ունենք դատական ակտ, որ կազմակերպված է եղել եւ իրացվել է զանգվածային անկարգություն, ապա նախագահը այլ բան, քան հայտարարել արտակարգ դրություն, չի ունեցել, քանի որ դա եղել է կենսական նշանակություն»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ