News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԱԾ-ն՝ հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող օգտատերերին:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես այս տարվա փետրվարի 26-ին Գոռ Մադիգ Գրիգորյան անունով օգտատիրող ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, իբրեւ Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երեւանում եւ իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի անվտանգության ծառայություններն անգործության են մատնված:

ՀՀ քաղաքացիներից մեկը ԱԱԾ տեսանյութում պատմում է, որ փետրվարի 26-ին իր ընկերներից մեկը մեսինջերով իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ ադրբեջանցի ինչ-որ մեկը շրջում է «ՌԻՈ մոլ»-ի ն հարակից տարածքում, վիրավորական խոսքեր հղում հայերիս, իսկ Երեւանն էլ անվանում ադրբեջանական քաղաք:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տեսանյութը մոնտաժման արդյունք է: Տեսանյութի չմոնտաժված, իրական տարբերակի հեղինակը մի կին է, ով այն համացանցում եւ սոցիալական ցանցերում է տեղադրել դեռեւս 2018-ի սկզբներին, որտեղ նա հայերենով պատմել է Հայաստանում նորաբաց «ՌԻՈ մոլ»-ի գործունեության մասին: Դրա մասին են վկայում նաեւ տեսանյութում երեւացող «ՌԻՈ մոլ»-ի պատին ամրացված էկրանի գովազդային նյութերը, որոնք տեղադրված են եղել հենց այդ ժամանակահատվածում:

Պարզվել է, որ մոնտաժված տարբերակում վերանշյալ տեսագրությանը կցվել է նախապես պատրաստված ձայնագրություն:

ԱԱԾ-ի պատրաստած ռեպորտաժում քաղաքացին նշում է, որ երբ այդ տեսանյութը հրապարակելուց հետո տեսել է, որ ստանում է բացասական եւ խուճապային մեկնաբանություններ, փորձել է ընկերոջից պարզել տեսանյութի սկզբնաղբյուրը:

Ուսումնասիրությունից պարզվել է, որ Գոռ Մադիգ Գրիգորյան անունով օգտատիրոջը տեսանյութը տրամադրել է իր ֆեյսբուքյան ընկերներից մեկը, ում այդ տեսանյութնն ուղարկել է Ադրբեջանում բնակվող Դավուդ Գաջիեւ օգտատերը:

«Մոտ երկու տարի առաջ ֆեյսբուքով ծանոթացել եմ Ադրբեջանում բնակվող ազգությամբ լեզգի ներկայացող Դավուդ Գաջիեւի հետ,ո որը մշտապես քննադատում էր ադրբեջանական իշխանություններին ազգային խտրականության համար: Դրանով նա շահել է իմ վստահությունը: Ես նրա իրական նկարը չեմ տեսել, ձայնը չեմ լսել:

Չհասկանալով, որ դա կարող է հանդիսանալ մոնտաժված տեսահոլովակ եւ թշնամու կողմից սադրանք, որ դա կարող է մեր քաղաքացիների շրջանում կարող է առաջացնել խուճապ եւ անվստահություն իրավապահ մարմինների նկատմամբ, ես այն անձնական նամակների ձեւով ուղարկել եմ իմ մի քանի ֆեյսբուքյան ընկերներին, որը հետո տարածվել է համացանցում»,-ասել է տեսանյութը տարածող օգտատերը:

Տպել
Ամենաշատ