News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Խոսքը եւ երաժշտությունը տեղեկատվության տարբեր ձեւեր են, որոնց ընկալման համար ուղեղի տարբեր մասերն են կիրառվում։ Սակայն ինչպես է ուղեղը երաժշտությունը տարբերում խոսքից, եթե նրանք խառնված են երգի տեսքով։ Կանադացի գիտնականները կարողացել են պատասխանել այս հարցին, գրում է Planet- today-ը։

Կանադական Մակ Գիլի համալսարանի գիտնականները, որոնց խումբը ղեկավարել է Ֆիլիպ Ալբոյը, ստեղծել են 100 յուրահատուկ կոմպոզիցիաների հավաքածու՝ տեղադրելով անգլերեն եւ ֆրանսերեն նախադասություններ տարբեր մեղեդիների վրա։ Այնուհետեւ ստացված երգերը հնչել են անգլախոս եւ ֆրանսախոս մարդկանց համար։ Ընդ որում, գիտնականները փոխել են կոմպոզիցիաների տարբեր տարրերը, որպեսզի հետեւեն, թե ինչպես են մարդիկ ընկալում մեղեդիներն ու բառերը։

Պարզվել է, որ տեքստի ընկալումը զգալի չափով կախված է նրա տակտից՝ դա պայմանավորված է նրանով, որ խոսքը կազմված է վանկերից։ Երբ գիտնականները փոխել են երգերի տեքստը, ապա փորձի մասնակիցները պահպանել են մեղեդին ճանաչելու ունակությունը, սակայն դադարել են ընկալել տեքստը։ Մեղեդին ճանաչելու ունակությունը, իր հերթին, կախված է երաժշտության հաճախականությունից՝ եթե գիտնականները խախտել են հաճախականությունը, մարդիկ շարունակել են հասկանալ տեքստը, սակայն դադարել են ճանաչել երաժշտությունը։

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ հետեւելով փորձի մասնակիցների ուղեղի ակտիվությանը՝ գիտնականները պարզել են, որ տակտին հետեւում է ձախ կիսագունդը, իսկ հաճախականությանը՝ աջը։ Այսինքն, երգի երաժշտության եւ տեքստի ճանաչման համար պատասխանատու են ուղեղի տարբեր կիսագնդերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ