News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Սիրող-հնագետները, որոնք ուսումնասիրել են Գրան-Կանարիա կղզու (Կանարյան կղզիներից է, Իսպանիա) քարանձավները, հայտնաբերել են հին գերեզման, որում 72 մարդու աճյուն է եղել։ Աճյունների մասին, որոնցից շատերը մումիացված են եղել, գրում է Planet- today-ը՝ հղում կատարելով Archaeology News Network-ին։

Գերեզմանը վերագրվում է մեր թվարկության ութերորդից տասներորդ հարյուրամյակներին։ Կմախքներն ու մումիաները հայտնաբերվել են Գուայադեկեոն հարթավայրում, որտեղ գտնվող քարանձավը, կղզու բնիկները օգտագործել են ծիսական նպատակներով։

Կղզում, ինչպես հստակեցնում են գիտնականները, ապրել է գուանչի անվանումով ժողովուրդը։ Այդ մարդիկ Կանարյան կղզիները բնակեցրել են մինչիսպանական դարաշրջանում, եւ այժմ գուանչիների ուղղակի սերունդներ չեն մնացել։ Ծիսական քարանձավում մնացած աճյունները պատկանել են 62 մեծահասակ եւ 10 նորածին աբորիգենների։

«Գրան Կանարիա կղզում նախկինում էլ էին գերեզմմաններ գտնվել, սակայն երբեք խոսք չի եղել նման զանգվածային հուղարկավորության մասին։ Նաեւ այդպիսի քարանձավներում նախկինում նորածինների մարմիններ չեն գտնվել»,- պատմում են հնագետները՝ նշելով, որ շատ մարմիններ բուսական մանրաթելերից եւ վայրի կենդանիների կաշվից սավանների մեջ փաթաթելու միջոցով ենթարկվել են բնական մումիականացման։ Ի դեպ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ մահացած մարմիններից հանել են ներքին օրգանները, ապա մումիականացումն այնքան էլ բնական չի կարելի համարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ