News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 18
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Ճապոնիայից գիտնականները հայտնել են, որ ամուսնությունն օգտակար է տղամարդկանց համար։ Բժիշկներն ուսումնասիրել են այն առավելությունները, որորնք ունեն ամուսնացածները՝ համեմատած ամուրիների հետ, հայտնում է «Актуальные новости»-ն։

Հետազոտության տվյալների համաձայն, այն տղամարդիկ, որոնք ամուսնացած են, երկու անգամ ավելի հազվադեպ են հիվանդանում, ինչպես նաեւ ավելի քիչ են բախվում ավելորդ քաշի հետ կապված խնդիրների հետ։ Դրա հետ մեկտեղ ամուսնացած մարդկանց մոտ նկատելիորեն քիչ են հայտնաբերվում հիվանդություններ, որոնք կապ ունեն շաքարախտի, ճնշման կամ ճարպակալման հետ։ Փորձաքննության շրջանակներում հետազոտողները գնահատել են միջինը 65 տարեկան 270 մեծահասակ տղամարդկանց առողջության չափանիշները։ Ընդ որում, պարզվել է, որ ամուսնացած տղամարդկանց ճարպային հյուսվածքները 34 տոկոսով ավելի քիչ են՝ համեմատած ամուրիների հետ։ Բժիշկները կարծում են, որ նշված օրինաչափությունների պատճառը առավել հավասարակշռված սննդակարգն ու ժամանակին բժիշկներին դիմելն է։ Գիտնականները բացառապես տղամարդկանց համար օգտակարության տեսակետից են ուսումնասիրել են ամուսնության դերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ