News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքական գործընթացը Սիրիայում ճգնաժամի միակ հնարավոր լուծումն է։ Այս մասին շաբաթ օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Էրդողանի խոսքերով՝ «Իդլիբում ընթացիկ իրավիճակը չի կարող նախկին տեսքով մնալ»։ «Մենք անհանգստացած ենք Աստանայի պայմանավորվածությունների իրականացմամբ»,- հավելել է նա։

Իրանի նախագահն, իր հերթին, նշել է Աստանայի գործընթացի շրջանակներում «եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ընդունող կողմ հանդես գալու պատրաստակամության մասին»։ «Մենք հարցերը պետք է երկխոսության ճանապարհով լուծենք, եւ չի կարելի Աստանայի գործընթացի խափանում թույլ տալ»,- ասել է Ռոհանին։

Մոսկվան եւ Թեհրանը Անկարայի հետ միասին Սիրիայում իրավիճակի կայունացման Աստանայի գործընթացի երաշխավոր են հանդիսանում։ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ սիրիական կարգավորման Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթաժողովը կարող է անցկացվել Թեհրանում, մարտի սկզբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ