News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թալիբան» արմատական շարժման հետ խաղաղ համաձայնագրի ստրագրումից հետո հաստատել է ամենաերկար պատերազմն ավարտելու Միացյալ Նահանգների ցանկությունը։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք աշխատում ենք այն բանի համար, որ վերջնականապես ավարտվի ԱՄՆ-ի ամենաերկարատեւ պատերազմը, եւ մեր զինծառայողները տուն վերադառնան»,- ասել է Թրամփը։

Մամուլի ծառայությունում նշել են, որ նախագահը «հավատարիմ է իր խոստմանը եւ որոշիչ քայլ է ձեռնարկում Աֆղանստանում խաղաղության հասնելու համար»։

Ըստ Կատարի մայրաքաղաքում շաբաթ օրը ստորագրված համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները եւ կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում դուրս բերել բոլոր զորքերն Աֆղանստանից։ Փաստաթղթի ստորագրումից 4,5 ամիս անց Աֆղանստանում ԱՄՆ կոնտինգենտի թիվը պետք է նվազի մինչեւ 8600 մարդ եւ համաչափ կրճատվի կոալիցիայի եւ դաշնակիցների զորքերի թիվը։ Բացի այդ, Միացյալ Նահանգները, դաշնակիցներն ու կոալիցիան հինգ ռազմաբազաներից պետք է դուրս բերեն իրենց զորքերը։ Այնուհետեւ, թալիբների կողմից իրենց պարտավորությունները կատարելու դեպքում հետագա 9,5 ամիսների ընթացքում Աֆղանստանից բոլոր մնացած ուժերը դուրս կբերվեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ