News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 18
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը New England Journal of Medicine պարբերականի համար իր հոդվածում գրել է, որ COVID-19 կորոնավիրուսի բռնկումը կարող է վերածվել մահացու պանդեմիայի, որից այժմ խուսափում է ողջ աշխարհը: Միլիարդատերը համեմատել է նոր վարակի տարածման արագությունն աշխարհում 1918 թվականի իսպանական գրիպի լուրջ համաճարակի հետ, որը 20-րդ դարում խլել է ավելի աքն 50 մլն մարդու կյանք ամբողջ աշխարհում, գրում է ՌԲԿ-ը:

«Անցած շաբաթ COVID-19-ը նմանվել էր հենց այն պաթոգենին, որի մասին մենք անհանգստանում էինք: Ես հուսով եմ, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, սակայն մենք պետք է ենթադրենք, թե ինչ կլինի, քանի դեռ մենք հակառակը չենք հաստատել»,-գրում է Գեյթսը:

Նա համարում է, որ կա երկու պատճառ, ըստ որոնց՝ կորոնավիրուսը լուրջ վտանգ է ներկայացնում. վարակը սպանում է առողջ չափահասներին, ոչ միայն տարեցներին, որոնք ունեն առողջական խնդիրներ: Երկրորդ պատճառը, ըստ Գեյթսի, այն է, որ COVID-19-ը բավականին արագ է փոխանցվում մարդուց մարդուն օդակաթիլային եղանակով կամ ձեռքսեղմումների միջոցով: Դա նշանակում է, որ կորոնավիրուսը շատ դժվար կլինի զսպել:

Գեյսթսի խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիան հաղթահարելու համար երկրների կառավարություններն ու գործարար հանրությունը պետք է հատկացնեն միլիարդավոր դոլարներ պատվաստանյութ ստեղծելու համար: «Եթե այդ պատվաստանյութերից մեկը կամ մի քանիսն անվտանգ լինեն եւ արդյունավետ կենդանիների վրա փորձարկումներից հետո, դրանք հնարավոր կլինի կիրառել մարդկանց բուժելու համար արդեն հունիսին»,-գրում է Գեյթսը: Նա նշում է, որ պանդեմիայի ժամանակ պատվաստանյութերն ու հակավիրուսային դեղամիջոցները չպետք է վաճառվեն բարձր գնով:

Բացի այդ, կարեւոր է օգնել կյանքի ցածր եւ միջին որակ ունեցող երկրներին առանջային բժշկա-սանիտարական համակարգն ամրապնդելու հարցում: «Դա բարդ խնդիր է, որը ստեղծում է տեխնիկական, դիվանագիտական եւ բյուջետային խոչընդոտներ, ինչպես նաեւ պահանջում գործընկերություն կառավարությունների եւ մասնավոր հատվածի միջեւ: Սակայն բոլոր այդ խոչընդոտները հաղթահարելի են»,-ամփոփել է  Microsoft-ի նախկին ղեկավարը:

Փետրվարի սկզբում Գեյթսի եւ նրա տիկնոջ բարեգործական հիմնադրամը (Bill & Melinda Gates Foundation) հայտարարել էր, որ կհատկացնի 100 մլն դոլար կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ միլիարդատիրոջ հիմնադրամը կուղղի շուրջ 10 մլն դոլար Չինաստանի տարածքում եւ Աֆրիկայի երկրներում նոր վարակի բռնկումը զսպելու համար: Մասնավորապես, հիմնադրամը խոստացել էր հատկացնել «մինչեւ 20 մլն դոլար այն մարդկանց հայտնաբերումը, մեկուսացումն ու բուժումն արագանցելու համար, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»:

Նոր կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի բռնկումը տեղի է ունեցել Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերի վերջում: Այնուհետեւ վիրուսը տարածվել է Չինաստանի բոլոր շրջաններում, իսկ հիվանդության դեպքեր գրանցվել են Ճապոնիայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իրանում, Ռուսաստանում, Բելառուսում, Լիտվայում եւ այլ երկրներում: Վերջին տվյալներով՝ վարակվածների թիվը գերազանցել է 85 հազարը, որոնցից Չինաստանում գրանցվել է 79 հազար դեպք, մահացել է 2923 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ