News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ընդլայնել դեպի Իրան այցելությունների սահմանափակումները եւ նոր առաջարկ արել, համաձայն որի՝ ամերիկացիները պետք է զերծ մնան Իտալիայի եւ Հարավային Կորեայի շրջաններ այցելելուց կորոնավիրուսի կապակցությամբ, հաղորդում է CNBC-ը:

Փոխնախագահ Մայք Փենսի խոսքով՝ Իրանն արդեն գտնվում է ուղեւորությունների արգելքի ներքո, սակայն «մենք ընդլայնում ենք գոյություն ունեցող սահմանափակումները, որոնք ներառում են վերջին 14 օրվա ընթացքում Իրան այցելած օտարերկրյա ցանկացած քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Մենք կոչ ենք անում ամերիկացիներին չայցելել Իտալիայի եւ Հարավային Կորեայի շրջաններ, որոնք ավելի խոցելի են կորոնավիրուսի ազդեցության առումով»:

Միեւնույն ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ երկուշաբթի կհանդիպի համաշխարհային խոշորագույն դեղագործական ընկերություններից մի քանիսի հետ նոր հիվանդության դեմ պատվաստանյութ մշակելու նպատակով: Նա եւ առողջապահության ու սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը հավելել էն, որ այցելությունները սահմանափակելու վարչակազմի վաղ գործողություններն օգնել են կրճատել վիրուսով վարակման ռիսկը հասարակ ամերիկացիների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ