News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Միակողմանի կերպով 100 միջուկային մարտագլխիկների արձակումը ավերիչ կլիներ հենց ԱՄՆ-ի համար։ Այսպիսի կարծիք է արտահայտել նյութաբանության պրոֆեսոր Ջոշուա Պիրսը՝ Միչիգանի տեխնոլոգիական համալսարանից, հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով The Conversation-ին։

Գիտնականի կարծիքով՝ այս սցենարով մթնոլորտ կարտանետվի ծխի եւ մրի հսկայական ծավալ, որը մասամբ կարգելափակի արեւային լույսը, այսինքն վրա կհասնի, այսպես կոչված, միջուկային ձմեռ։ Այդպիսի գլոբալ ցրտահարումը ավերիչ ազդեցություն կունենա գյուղատնտեսության վրա, ինչն իր հերթին կհանգեցնի զանգվածային սովի։

Պիրսը հաշվարկել է, որ միակողմանի կերպով 1000 միջուկային մարտագլխիկների արձակումը ԱՄՆ տարածքից կհանգեցնի 140 000 ամերիկացիների մահվան։ Այն դեպքում, եթե Վաշինգտոնը օգտագործի իր ողջ միջուկային պաշարը՝ 7 000 մարտագլխիկ, դա կհանգեցնի 5 մլն մարդու սովի։

Փետրվարին ԱՄՆ-ը վարժանքներ էր անցկացրել այն դեպքի համար, եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառի Եվրոպայում։ Defense One-ի տվյալներով՝ մանեւրների ժամանակ Միացյալ Նահանգները միջուկային զենքի կիրառմամբ «պատասխան հարվածներ է հասցրել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ