News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեղի է ունեցել ներքին գործերի նախկին նախարարի երդմնակալության արարողությունը Մալայզիայի վարչապետի պաշտոնում, սակայն կառավարության նախկին ղեկավար Մահաթհիր Մոհամադն անվանել է այդ քայլն անօրինական, հաղորդում է AFP-ը:

Մուհիդին Յասինի երդմնակալությունը տեղի է ունեցել Կուալա Լումպուրի ազգային պալատում՝ դրանով իսկ ամփոփելով քաղաքական անկարգությունների շաբաթը Մահաթհիրի հրաժարականից եւ նախկին իշխող կոալիցիայի փլուզումից հետո:

Հարավ-Արեւելյան Ասիայի երկիրը գտնվում էր քաղաքական ճգնաժամում մեկ շաբաթ առաջ՝ Մահաթհիրի «Հույսի համաձայնագիր» ռեֆորմիստական դաշինքի փլուզումից հետո:

94-ամյա Մահաթհիրն աշխարհում ամենատարեց առաջնորդն էր. նա հրաժարական է տվել՝ հրահրելով վարչապետության համար մրցավազք, որը պարտվել է Մուհիդինին: Վերջինս գլխավորում է կոալիցիան, որում գերիշխում է երկրի էթնիկ մալայզիական մահմեդական մեծամասնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ