News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կորոնավիրուսի բռնկման պատճառով որոշել է տեղափոխել Հարավարեւելյան Ասիայի երկրների առաջնորդների հետ հանդիպումը, որը ծրագրված էր անցկացնել մարտի 14-ին, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել էր Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (АСЕАН) 10 առաջնորդներին հանդիպել Լաս Վեգասում։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները գնահատում է իր հարաբերություները АСЕАН-ի անդամ-երկրների հետ եւ անհամբեր սպասում է ապագա հանդիպումներին։

Որոշումն ընդունվել է այն մտահոգությունների ֆոնին, թե վիրուսը կտարածվի ԱՄՆ-ում, քանի որ երկրները հայտնում են նոր վարակների մասին, ընկերությունները հայտարարում են իրենց աշխատակիցների ուղեւորությունները սահմանափակելու մասին, իսկ համաշխարհային բորսաները շարունակում են անկում ապրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ