Աբխազիան սահմանել է մահապատիժ առավել խոշոր չափով թմրանյութեր տարածելու համար. օրենքն ուժի մեջ է մտել կիրակի՝ մարտի 1-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի կառավարությանը:
2019 թվականի ապրիլին Աբխազիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը խստացնում է խոշոր չափերով թմրամիջոցների անօրինական շրջանառության համար: Բացի արդեն իսկ սահմանված տուգանքի բարձրացումից, օրենքը նախատեսում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ ունեցվածքի առգրավմամբ: Աբխազիայում թմրամոլության խնդիրը համարվում է երկրի ազգային անվտանգության սպառնալիք:
Օրենքի համաձայն՝ առավել խոշոր չափով է համարվում 0.5 գ մետադոնը, որը հանրապետությունում ամենատարածված թմրանյութի տեսակն է, դեռ ավելին, կարող են ցմահ դատապարտվել նաեւ մարդիկ, որոնք ոչ թե տարածում են, այլ օգտագործում թմրանյութեր: Խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Դբարը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը, որն իշխանության կգա կմարտի 22-ին նշանակված կրկնակի նախագահական ընտրություններից հետո, ի վերջո կլուծի այդ խնդիրը: