News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացիներին խնդրել են ավելի քիչ համբուրվել միմյանց ողջունելիս, որպեսզի խուսափեն Եվրոպա ներթափանցած մահացու չինական կորոնավիրուսով վարակվելուց։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանին։

Խոսքը այտին ավանդական երկակի կամ եռակի ողջույնի համբույրների մասին է, որոնք Ֆրանսիայում անվանում են la bise։ «Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս կրճատել ֆիզիկական բնույթի սոցիալական շփումները։ Դա վերաբերում է նաեւ la bise-ին»,- ասել է Վերանը, հայտնում է Lenta-ն։

Ավելի վաղ նա կոչ էր արել ֆրանսիացիներին խուսափել ձեռքսեղմումից, որպեսզի չվարակվել կորոնավիրուսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ