News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Sputnik Թուրքիա կայքը մանրամասներ է հայտնել Անկարայում իր աշխատակիցների վրա հարձակման փորձի մասին:

Ավելի վաղ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ անհայտ անձինք ներխուժել են Անկարայում երեք աշխատակիցների տուն եւ մեղադրել նրանց Հայրենիքը դավաճանելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Փետրվարի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով 22.30-23.00-ի շրջանում, մեր երեք աշխատակիցների բնակարան են փորձել ներխուժել մարդկանց խմբեր, որոնք վանկարկել են ազգայնական կարգախոսեր, վիրավորանքներ եւ սպառնալիքներ: Հարձակվողները փորձել են կոտրել դռները: Մեր աշխատակիցների խոսքով, որոնք դիմել են ոստիկանություն եւ այժմ ցուցմունք են տալիս, այդ խմբերից յուրաքանչյուրում եղել է առնվազն 10 մարդ»,-հաղորդվում է Sputnik Թուրքիա կայքում:

Նշվում է, որ հարձակվողները վանկարկել են «Թուրքիան թուրքերի համար», «Դավաճաններ», «Ռուս լրտեսներ», «Նահատակներն անմահ են, Հայրենիքն՝ անքակտելի» եւ այլ կարգախոսեր:

«Հարձակվողները փախուստի են դիմել ոստիկանության ժամանումից առաջ, իսկ հարձակման հետեւանքով տուժածներ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ