News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ձեր ամբարտավանությունը կկործանի ձեզ այնպես, ինչպես կործանեց նախկիններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է  ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Զարմանալի է, թե ինչպես մինչև հիմա չեն գնդակահարել այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե Թեհրանից բոլոր ժամանողներին հենց օդանավակայանից պետք էր անկախ ամեն ինչից առանձնացնել 15-20 օրանոց կարանտինում ու հետո նոր թողեին տուն, եթե վիռուս չբացահայտվեր: Ինչի՞ են էդ մարդիկ դեռ ողջ: Սպանե՜լ այդ անուղեղ պանիկյոռներին: ՉԷ՞ որ մեզ պահում ու պահպանում է ամենազոր թու-թու-թուն ու էն դոկտոր Արսբոլիտը:

Դե դավայ, հանկարծ Իտալիայի ռեյսերը չչեղարկեք տղեք, Իտալիա արդեն 1000-ից ավել վարակված կա, 29-ից ավել մահ, դժվար Դոլչե Գաբանա հագնող ազգը մեզ վարակի, չէ՞:

Ձեր ամբարտավանությունը կկործանի ձեզ այնպես, ինչպես կործանեց նախկիններին»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ