News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

SARS-CoV-2 կորոնավիրուսի եւ դրա հետ կապված COVID-19 վիրուսային թոքաբորբի սրընթաց տարածման ֆոնին Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են համաճարակաբանական սպառնալիքի բարձրագույն մակարդակ: Կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները վարակվածների թիվը կրճատելու համար, կիրակի՝ մարտի 1-ին, հայտարարել է երկրի նախագահ Մուն Չժե Ինը, հաղորդում է DW-ը:

«Մենք կհաղթահարենք COVID-19 հիվանդության բռնկումը եւ կրկին կկենդանացնենք մեր կրճատված տնտեսությունը»,-խոստացել է նա:

Նույն օրը Սեուլում իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսի 376 նոր դեպքերի մասին: Այդպիսով՝ Հարավային Կորեայում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3.5 հազարըը. երկիրը շարունակում է զբաղեցնել այդ ցուցանիշով երկրորդ տեղը Չինաստանից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ