News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միգրացիայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ նախօրեին երեկոյան նրա աշխատակիցները, որոնք աշխատում են ցամաքային սահմանի երկայքում, «դիտարկել են առնվազն 13 000 մարդու Պազարկուլե եւ Իպսալե պաշտոնական անցակետերում եւ մի քանի ոչ պաշտոնական սահմանային անցակետերում մի քանի տասնյակից մինչեւ ավելի քան 3000 մարդու», հաղորդում է AP-ը:

Շաբաթ Հունաստանի իշխանությունները կիրառել են արցունքաբեր գազ եւ շոկային նռնակներ ավելի քան 4000 հոգու կրկնակի սահմանը հատելու փորձը կանխելու համար:

Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ուրբաթ ձերբակալել են 66 միգրանտի, որոնցից 17-ն ազատազրկվել է 3.5 տարի ժամկետով երկիր անօրինական մուտք գործելու համար: Շաբաթ Հունաստանը ձերբակալել է եւս 70 մարդու, որոնք փորձել են անօրինական եղանակով հատել ցամաքային սահմանը:

Հունաստանի հետ սահմանները փակելու շուրջ Թուրքիայի որոշումը կայացվել է սիրիական Իդլիբում ռազմական էսկալացիայի ֆոնին:

Շաբաթ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի խանգարի փախստականներին եւ միգրանտներին, որոնք գտնվում են երկրում, մեկնել Եվրոպա: «Մենք չենք փակի դարպասները փախստականների առջեւ»,-ասել է նա: «Եվրոպական Միությունը պետք է կատարի իր խոստումները: Մենք պատրավոր չենք հոգ տանել եւ կերակրել այդքան մեծաթիվ փախստականներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ