News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի հետ կապված  դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։ Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ։

 «Ես ունեմ երկու դպրոցական երեխա եւ պատրաստ եմ նրանց ուղարկել դպրոց, որովհետեւ չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր, որ անհրաժեշտություն լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակել՝ հատկապես հաշվի առնելով,որ դպրոցական երեխաները պրակտիկորեն որեւէ խնդիր չունեն այս վիրուսի հետ, այսինքն՝ նույնիսկ շատ հազվադեպ դեպքեր են նկարագրվել, որ կարող է վիրուսը նրանց վրա ծանր ազդի, բայց նորից եմ ասում՝ որոշումները կայացվում են իմ ասած շրջանակներում, մենք դեռ առիթ չենք ունեցել Կառավարությունում քննարկել այդ հարցը, բայց օրվա ընթացքում կհասցնենք և կտեղեկացնենք»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ