News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը խաղաղ համաձայնագիր ստորագրելու կամ Աֆղանստանի ապագան որոշելու իրավունք չունի։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրման հետ։

«Ամուր խաղաղ համաձայնագիր Աֆղանստանում կարելի է ձեռք բերել միայն ներաֆղանական երկխոսության միջոցով՝ երկրում քաղաքական խմբերի, այդ թվում «Թալիբանի» մասնակցությամբ եւ հարեւան Աֆղանստանի դատողությունները հաշվի առնելով։

Իրանը ողջունում է ցանկացած զարգացում, որը նպաստում է Աֆղանստանում խաղաղությանն ու կայունությանը, ու սատարում է այն ջանքերը, որոնք այդ ոլորտում նախաձեռնվում են Աֆղանստանի ղեկավարության կողմից։

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ օտարերկրյա զորքերի ներկայությունն Աֆղանստանում անօրինական է, դա այնտեղ պատերազմի եւ անվտանգության բացակայության հիմնական պատճառներից է։ Այդ ուժերի դուրսբերումը կարեւոր նշանակություն ունի Աֆղանստանում խաղաղության եւ անվտանգության ձեռքբերման համար, եւ ցանկացած միջոց, որը հիմք կծառայի այդ ուժերի համար, կնպաստի խաղաղությանը այդ երկրում։

Իրանը ԱՄՆ-ի միջոցները դիտարկում է որպես իր զորքերի ներկայությունն Աֆղանստանում օրինականացնելու փորձ եւ հանդես է գալիս դրա դեմ։ Միացյալ Նահանգները խաղաղ համաձայնագիր ստորագրելու եւ Աֆղանստանի ապագան որոշելու իրավական հիմք չունեն։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ը ունի անհրաժեշտ հնարավորությունները ներաֆղանական բանակցություններին մասնակցելու, ինչպես նաեւ հասանելի համաձայնագրերի կատարումն ապահովելու համար։

Իրանի իսլամական Հանրապետությունը, հարգելով Աֆղանստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Աֆղանստանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման համար՝ իր ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան։ Մենք հուսով ենք, որ կառավարությունը, որը կստեղծվի Աֆղանստանում, բարեկամական հարաբերություններ կունենա իր հարեւանների հետ եւ կկարողանա արմատախիլ անել ահաբեկչությունը»,- նշվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ