News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կա դիմակների համաշխարհային դեֆիցիտ: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դիմակներ չկան շատ երկրներում, կամ նրանք թանկացել են շատ երկրներում: Այն երկրները, որոնք արտադրում էին դիմակ, պետք է մեծացնեին իրենց հզորությունները»,-նշեց նա։

Նախարարը հայտնեց, որ Հայաստան է ներկրվել 165 հազար դիմակ․ «Մոտակա օրերին բժշկակակն հաստատությունների կարիքը ապահովելու համար 50 հազար հատ էլ կունենանք, քանի որ դրանք այնտեղ իրոք ցուցված են, քանի որ բուժաշխատողները շփվում են հիվանդ մարդկանց հետ եւ իրոք ռիսկի խումբ են համարվում: Մյուս դեպքում էլ հնարավոր է, որ Հայաստանում արտադրություն հիմնվի, բայց մարդիկ հասկանալով, որ շուտով մարելու են այդ բռնկումները եւ հետո իրացման խնդրի առաջ են կանգնելու: Դիմակները պետք չի կրել պարզապես քայլելիս, այլ պետք է կրել միայն այն դեպքերում, երբ որ մենք ենք ասում, իսկ մենք ասում ենք այն ժամանակ, երբ որ կա պոտնեցիալ հիվանդ` կապ չունի կորոնավիրուսով, ցանկացած այլ վիրուսով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ