News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվայում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է գագաթաժողով անցկացնել ՄԱԿ ԱԽ մշտական մյուս անդամների հետ՝ հուսալով առաջ մղել սպառազինությունների վերահսկման շուրջ եռակողմ համաձայնագրի կնքումը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Սպառազինությունների վերահսկման մասին ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ վերջին խոշոր պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ․։

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը երեք երկկողմ հանդիպումներ են անցկացրել այն դեպքում, երբ Վաշինգտոնը եւ Պեկինը քննարկել են նման երկխոսության անցկացման հնարավորությունը, սակայն պլանավորված հանդիպումն առաջինը կլինի, երբ բոլոր երեք երկրների ներկայացուցիչները մի սեղանի շուրջ կքննարկեն այդ հարցը։

«Ռուսաստանը շատ է ուզում սպառազինությունների վերահսկման գործարք կնքել։ Եւ դա խելամիտ է։ Մենք նույնպես ուզում ենք։ Մենք կարծում ենք, որ դա լավ կլինի։ Եւ մենք, իհարկե, կբերենք, ինչպես գիտեք, Չինաստանին»,- դեկտեմբերին մամուլի ասուլիսում հայտարարել էր Թրամփը։

Հանդիպման ժամկետն ու տեղը որոշված չեն, սակայն վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ը կօգտագործի այս հանդիպումը սպառազինությունների վերահսկման եռակողմ համաձայնագրի հասնելու համար։

Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի առաջնորդները, ասել է պաշտոնյան՝ ցանկանալով անհայտ մնալ։

Վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ը կօգտվի այս հնարավորությունից, որպեսզի Ռուսաստանին եւ Չիանստանին մտցնի սպառազինությունների վերահսկման միջազգային շրջանակների մեջ եւ կանխի սպառազինությունների թանկարժեք մրցավազքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ