News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը  գրառում  է կատարել կորոնավիուսի վերաբերյալ  իր ֆեյբուքյան էջում, որը ավելի ուշ  հեռացրել է:

Նա մասնավորապես  Բաթոյանը գրել էր «Կներեք ծնողներ ջան, ի՞նչն է խանգարում ձեր երեխայի դպրոց կամ մանկապարտեզ չտանելը, եթե շատ եք վախենում վիրուսից»:

Սա բուռն քննարկումների տեղիք է տվել:

Ինչից հետո Բաթոյանը գրառումը հեռացրել էր մեկ այլ գրառում կատարելով. «Նախորդ գրառումս, որի նպատակը ծնողների հետ զրուցելն է ու հասկանալ նաև անձնական որոշումների կայացման խնդիրներն ու նրբությունները, սխալ է ընկալվել, ուստի այն հեռացրեցի: Ամենևին նպատակ չունեմ պատասխանատվությունը ծնողների վրա դնելու, ներողություն եմ խնդրում, եթե այդպիսի տպավորություն եմ ստեղծել»:

Այս գրառմանը անդրադարձել է ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը գրելով.

«Քանի-որ տիկին Բաթոյանն իր էջից հեռացրել է ստորև ներկայացվող գրառումը, ապա կցում եմ այն և պատասխանում։

Նախ, ուսումնական հաստատություն չհաճախելով, ՀՀ քաղաքացին զրկվում է կրթություն ստանալու իր իրավունքից և հետ է մնում դասերից։ Այս հանգամանքը չի կարող չանդրադառնալ սովորողի առաջադիմության, հիմնավոր գիտելիքներ ստանալու հանգամանքի վրա, որը շղթայական կերպով կազդի ձևավորվող սերնդի կրթական մակարդակի վրա։

Երկրորդ, ոչ ոք վիրուսից չի վախենում։ Մարդիկ վախենում են գործող իշխանության անպատասխանատու, անհեռատես, անգրագետ, հիմար, ազգադավ, հակապետական, հակամարդկային գործունեությունից։

Հ.Գ. Գրելուց առաջ մտածե՛ք։ Մենք չենք կարող դա էլ ձեր փոխարեն անել։

Հ.Հ.Գ. Մոր սրտին չես խաբի»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ