News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Մենք հիմա ավելի շատ ենք անում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներ, քան մեզանից շատ հարուստ եւ զարգացած երկրներ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նախ ասեմ,որ ես ինքս եմ ուղիղ մեկ շաբաթ առաջ եկել Հարավային Կորեայից, որտեղ կա 3500 դեպք, եւ ինձ շատ լավ եմ զգում, չեմ պատրաստվում հանձնել թեստ ու ձեզ բոլորիդ հեսա վարակելու եմ: Երկրորդ, ես եկել եմ Մոսկվայով, որտեղ որեւէ մեկին ջերմաչափում չէր արվում եւ պարզապես մարդիկ անցնում էին անվտանգության իրենց հերթական ստուգումը եւ նստում էին ինքնաթիռ ու գալիս էին Հայաստան:

Մենք հիմա ավելի շատ ենք անում կանխարգելիչ միջոցառումներ, քան մեզանից շատ հարուստ եւ զարգացած երկրներ, հետեւաբար այն միջոցառումները, որ մենք արել ենք, փաստացի բավականին էֆֆեկտիվ են եղել մինչեւ հիմա: Այսինքն, այո, մենք հաշվել ենք, որ մենք կկորցնենք 1000 կամ 2000 չինացի տուրիստ նոր ազատ վիզային ռեժիմի պայմաններում, որոնք բավական գումար կծախսեին, բայց միեւնույն ժամանակ մենք հասկացել ենք, որ սա տեւելու է կարճ ժամանակ։ Մենք գնացել ենք այդ զոհողության, նաեւ առջևում Նովրուզ է, բայց ամենայն հավանականությամբ կերկարացնենք Իրանի հետ սահմանի փակումը»,-նշեց նա։

Հարցին՝ արդյոք վիրուսի մասին տեղեկությունները ֆեյք չեն, նախարարը հերքեց, ասելով, որ Չինաստանի իշխանությունները շատ թափանցիկ են գործել, ազատ հասանելիության են դրել վիրուսի գենոմը, որը հնարավորություն է տվել երկրներին ստեղծեղ դիագնոստիկ թեստեր։

Հարցին՝ հնարավո՞ր է չեղարկել նաև Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Հանրային առողջությունը մեզ համար ամենակարևորն է, ու եթե տեսնենք, որ հանրային առողջության համար կա որևէ վտանգ, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախկին որոշում, դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք, այս պահին դրա անհրաժեշտություն չկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ