News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մալայզիայի իշխանությունները սոցցանցերում թագավորին վիրավորելու մեղադրանքով տողամարդու են ձերբակալել։ Երեք այլ տղամարդ գտնվում են կալանքի տակ, հայտնում է Reuters-ը։

Սոցիալական ցանցերում նշված գրառումներն արվել էին այն բանից հետո, երբ թագավորը որոշել էր նախկին վարչապետ Մախատխիր Մոհամադի հրաժարականի պատճառով մեկ շաբաթ տեւած ցույցերից հետո ներքին գործերի նախկին նախարար Մուխիդին Յասինին նշանակել հաջորդ վարչապետ։

35-ամյա տղամարդը կալանավորվել էր կիրակի օրը՝ Facebook-ում թագավորին վիրավորող գրառման պատճառով։ Եւս երկու տղամարդ նույնպես գտնվում են կալանքի տակ Facebook-ում եւ մեկը Twitter-ում գրառումների համար։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, վերջինը «դիտավորյալ ներբեռնել է խռովության տարրերով հայտարարություն, որոնք կարող են աններդաշնակության, անկարգությունների, թշնամանքի եւ հասարակական կարգի խանգարման մթնոլորտ ստեղծել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ