News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ թանկարժեք ավտոմեքենաների վարորդներն ամենավատն են։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շքեղ տրանսպորտային միջոցների վարորդները քիչ հավանականությամբ են կանգնում եւ թույլ տալիս անցորդներին անցնել փողոցը, հայտնում է CNN-ը։

Լաս Վեգասում Նեւադայի համալսարանի հետազոտողները ենթադրել են, որ թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերը «առավելություն են զգում երթեւեկության մյուս մասնակիցների հանդեպ» եւ ավելի քիչ են ունակ հասկանալ անցորդներին։

Նրանք եկել են այդ եզրակացության՝ խնդրելով կամավորներին հարյուր անգամ անցնել փողոցը՝ նկարահանելով եւ վերլուծելով ավտոմեքենաների վարորդների վերաբերմունքը։

Հետազոտողներն օգտագործել են մեկ սպիտակամորթ եւ մեկ սեւամորթ տղամարդու, ինչպես նաեւ մեկ սպիտակամորթ եւ մեկ սեւամորթ կնոջ, եւ հայտնաբերել, որ վարորդները ավելի հաճախ են ճանապարհը զիջում սպիտակ կանանց։

Սակայն լավագույն ցուցանիշն այն բանի, թե կկանգնի արդյոք ավտոմեքենան, նրա արժեքն է։

«Ես նկատել եմ, որ նրանք, ովքեր անցել են կարմիր լույսի տակով, չեն զիջել ճանապարհը անցորդներին եւ, որպես կանոն, երթեւեկել են անխելամտորեն չափազանց արագ, թանկարժեք գերմանական ավտոմեքենաների վարորդներ են եղել»,- ասել է Հելսինկիի համալսարանից Յան Էրիկ Լյոնկվիստը։

Նա որոշել է պարզել, թե ինչպիսի մարդիկ են հաճախ գնում թանկարժեք ավտոմեքենա՝ ստեղծելով ֆիննական ավտոտերերի անձնական թերթիկները։ Պատասխանները միանշանակ են եղել՝ եսակենտրոն տղամարդիկ, որոնք համառ են, տհաճ եւ կասկածամիտ, ավելի շատ են ունենում բարձր կարգավիճակի ավտոմեքենա, ինչպիսին են Audi-ն, BMW-ն կամ Mercedes-ը։

Սակայն հետազոտողները նաեւ պարզել են, որ «բարեխիղճ» բնավորությամբ մարդիկ նույնպես երբեմն նախընտրում են թանկարժեք մոդելներ։ «Նման բնավորությամբ մարդիկ, որպես կանոն, շարժունակ են, հավակնոտ, հուսալի եւ լավ կազմակերպված։ Նրանք հոգ են տանում իրենց առողջության մասին»,- ասվում է հետազոտության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ