News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի հետ կապված երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Պաշտպանը ողջունում է ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Այս հարցն այսօր առավոտյան քննարկել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և արդեն եղել է նրա դրական դիրքորոշումը։

Դրանից բացի, հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի եղանակներով։

Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է։ Անհրաժեշտ է ապատեղեկատվությունը հերքել միանգամից և բացառել դրա զարգացումը։

Չի կարելի խուճապի մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին:

Բոլոր հարցերը նաև Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են՝ իրավասության սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ