News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքական զորքերը կիրակի օրը Իդլիբում սիրիական ՌՕՈՒ երկու ինքնաթիռ են ոչնչացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական պետական SANA գործակալությանը։

Նրա տեղեկատվությամբ՝ «թուրքական ռեժիմի ուժերը սիրիական կառավարական բանակի երկու ինքնաթիռ են ոչնչացրել Իդլիբի շրջանում»։

Գործակալությունը նշում է, որ երկու ինքնաթիռների օդաչուներն էլ «պարաշյուտներով վայրէջք են կատարել»։ «Նրանք չեն տուժել»,- հաղորդում է SANA-ն։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ սիրիական բանակի ստորաբաժանումները Իդլիբի շրջանում Սարակիբ քաղաքի մոտ «հարվածել են թուրքական անօդաչուի, որը ահաբեկչական խմբավորման էր պատկանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ