News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ անց կլինենք Ծաղկաձորում՝ շրջելու մի քանի խոշոր հյուրանոցներով, շփվելու տեղացիների եւ հյուրերի հետ, ներկայացնելու իրավիճակը եւ մեր հետագա քայլերն այս ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մեր սիրելի ծաղկաձորցիներին եւ տուրիզմի ու հյուրընկալության ոլորտի տնտեսվարողներին հավաստիացնում եմ՝ ՀՀ Կառավարության համապատասխան գերատեսչությունների մեր պատասխանատուների բոլոր քայլերը խորապես հաշվարկված են եւ միտված են բացառապես մեր քաղաքացիների առողջության ու անվտանգության ապահովմանը՝ դրանք միաժամանակ համադրելով հանրության բոլոր շրջանակների օրինական շահերի հետ։

Խնդրում եմ հետեւել պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին եւ ոչ հավաստի ու չճշտված տեղեկատվական արտահոսքերով պայմանավորված՝ տուրք չտալ որեւէ տեսակի ինքնագործունեության։

Հ.Գ. Առողջություն եմ մաղթում «Գոլդեն Փելես» հյուրանոցում ժամանակավորապես տեղակայված մեր քաղաքացիներին։

Շնորհակալություն»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ