News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Պերմանենտ հեղափոխությունը երբեք չի կարող որևէ ներդրողի մոտ վստահություն առաջացնել երկրի նկատմամբ։ «Փաստինֆո»-ի եթերում այս մասին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

Նա նկատեց՝ օտարերկրյա ներդրողը գալիս է մի երկիր, որտեղ դատարանն անմիջական կախվածության մեջ է կառավարությունից։ Եթե ներդրողը կառավարության հետ խնդիր ունենա, ո՞ւր է գնալու. «Իհարկե չեն գա այդ երկիր։ Այն ժամանակ ներդրողներին խանգարում էր ԱԺ-ն, հիմա նրանց խանգարում է ՍԴ-ն։ Դա արդեն ծիծաղելի չէ»,-շեշտեց Արթուր Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ ըստ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում նախորդ տարի արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական աճ, որին ամենաշատը նպաստել է առևտրի և ծառայությւոնների ոլորտը,  Արթուր Խաչատրյանը նկատեց՝ Հայաստանը ոչ Դուբայ է, ոչ էլ առևտրի կենտրոն, որ մարդիկ գալիս են էժան ապրանք առնեն, տանեն. «Վիճակագրական կոմիտեի ներկայացրած թվերի բացատրությունը կառավարության 100 կետերի մեջ է, որ Կապանում ներկայացվեց։ Մի քանի հարյուր մլն ավել  ՀԴՄ։ Այդ մի քանի հարյուր մլն ավել  ՀԴՄ-ն ներկայացվում է որպես տնտեսական աճ, որովհետև այդ արտադրանքը միևնույն է վաճառվել է։ Օրինակ գրիչ է վաճառվում և այն ժամանակ դրա համար ՀԴՄ չէին տալիս, իսկ հիմա տալիս են և տպավորություն է ստեղծվում, որ ավել առևտուր կա։ Հիմա այդ 7.36 տոկոսից թող հանեն այդ մի քանի հարյուր մլն ՀԴՄ-ն, ի՞նչ կունենանք տակը։ Կտեսնենք, որ առևտուրը կընկնի»,-նշեց Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, երբ ասում են ի հայտ է եկել 87 հազար աշխատատեղ, դրանցից քանիսն են ստեղծվել և քանիսն է ստվերից դուրս բերվել. «Եթե 80 հազարը ստվերից է դուրս բերվել, մեր տնտեսական աճը կլինի ոչ թե 7.6 տոկոս, այլ 0.76 տոկոս։ Այսինքն այստեղ բացահայտ մանիպուլյացիա է տեղի ունենում։ Ի հայտ եկածը չի կարելի ներկայացնել որպես տնտեսական աճ»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ