News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղեւորները, որոնք գալիս են կորոնավիրուսի բարձր ռիսկով երկրներից, կստուգվեն ինքնաթիռ նստելիս եւ ժամանելիս, հայտնում է Reuters-ը։

Նախօրեին հայտնի էր դարձել կորոնավիրուսի հետեւանքով Վաշինգտոնի նահանգում առաջին մահվան մասին։ Թրամփն ընդգծել է վիրուսի հետագա տարածումը կանխելու ջանքերը՝ կապված դեմոկրատների կողմից վարչակազմի գործողությունների քննադատության հետ։

ԱՄՆ-ը նոր սահմանափակումներ է դրել Իրան այցելած ճանապարհորդների հանդեպ, եւ խորհուրդ է տվել չմեկնել Իտալիայի ու Հարավային Կորեայի առավել տուժած վայրեր։

Շաբաթ օրը Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները նաեւ դիտարկում են Մեքսիկայի հետ երկրի հարավային սահմանը փակելու հարցը, որպեսզի վերահսկեն վիրուսի տարածումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ